Տարբերակ 1

Առաջադրանքը կատարելու համար բացի հարցի գրավոր տեսանելի տարբերակից կա նաև ձայնային տարբերակ, որը տեղադրված է գրավոր հարցի ուղղությամբ՝ առաջադրանքի վերևի աջ անկյունում: Ձայնային տարբերակը լսելու համար անհրաժեշտ է մեկ անգամ մկնիկով սեղմել սլաքին:

Հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է մկնիկը տեղադրել ձեր նախընտրած պատկերի վրա և սեղմել մեկ անգամ, այնուհետև մկնիկի օգնությամբ սլաքը տանել, ըստ ձեզ, ճիշտ պատասխանի ուղղությամբ և կրկին սեղմել, որպեսզի կազմվի զույգ:

Պատասխանը ստուգելու համար անհրաժեշտ է սեղմել վերևի աջ անկյունում պատկերված կանաչ կոճակը, որից հետո էկրանի վրա կհայտնվի պատասխանի ճիշտ կամ սխալ տարբերակը /գրավոր, ձայնային և պատկերի տեսքով/:

Տարբերակ 2

Առաջադրանքը կատարելու համար բացի հարցի գրավոր տեսանելի տարբերակից կա նաև ձայնային տարբերակ, որը տեղադրված է գրավոր հարցի ներքևում՝ առաջադրանքի վերևի ձախ անկյունում: Ձայնային տարբերակը լսելու համար անհրաժեշտ է մեկ անգամ մկնիկով սեղմել սլաքին:

Հարցը կարդալուց կամ ձայնային տարբերակը լսելուց հետո հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է մկնիկը տեղադրել, ըստ ձեզ, ճիշտ տարբերակի վրա և մեկ անգամ սեղմել, որից հետո էկրանի վրա կհայտնվի պատասխանի ճիշտ կամ սխալ տարբերակը /գրավոր, ձայնային և պատկերի տեսքով/:

Տարբերակ 3

Առաջադրանքը կատարելու համար բացի հարցի գրավոր տեսանելի տարբերակից կա նաև ձայնային տարբերակ, որը տեղադրված է գրավոր հարցի ուղղությամբ՝ առաջադրանքի վերևի աջ անկյունում: Ձայնային տարբերակը լսելու համար անհրաժեշտ է մեկ անգամ մկնիկով սեղմել սլաքին:

Հարցը կարդալուց կամ ձայնային տարբերակը լսելուց հետո հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է մկնիկը տեղադրել ձեր նախընտրած պատկերի վրա, ձախ կոճակը սեղմել և սեղմած պահելով տեղաշարժել դեպի, ըստ ձեզ, ճիշտ պատկերը, որպեսզի առարկան ստանա ամբողջական տեսք։

Պատասխանը ստուգելու համար անհրաժեշտ է սեղմել վերևի աջ անկյունում պատկերված կանաչ կոճակը, որից հետո էկրանի վրա կհայտնվի պատասխանի ճիշտ կամ սխալ տարբերակը /գրավոր, ձայնային և պատկերի տեսքով/:

Տարբերակ 4

Առաջադրանքը կատարելու համար բացի հարցի գրավոր տեսանելի տարբերակից կա նաև ձայնային տարբերակ, որը տեղադրված է գրավոր հարցի ներքևում՝ առաջադրանքի վերևի ձախ անկյունում: Ձայնային տարբերակը լսելու համար անհրաժեշտ է մեկ անգամ մկնիկով սեղմել սլաքին:

Հարցը կարդալուց կամ ձայնային տարբերակը լսելուց հետո հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է մկնիկով մեկ անգամ սեղմել տվյալ առարկայի վրա, որից հետո այն կհայտվի աջ կողմում գտնվող պատուհանում։ Գործողությունը նույն եղանակով կրկնել այնքան, մինչև, ըստ ձեզ, առարկաները կառանձնացվեն։

Պատասխանը ստուգելու համար անհրաժեշտ է մկնիկը մեկ անգամ սեղմել ձայնային հաղորդագրության կողքին գտնվող կանաչ կոճակը, որից հետո էկրանի վրա կհայտնվի պատասխանի ճիշտ կամ սխալ տարբերակը /գրավոր, ձայնային և պատկերի տեսքով/: